Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Որսում են մարդկանց հոգիները, իսկ վերջում՝ մատնում թշվառության

Որսում են մարդկանց հոգիները, իսկ վերջում՝ մատնում թշվառության
15.07.2016 | 12:32

«Ով անարգում է Ինձ և Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը» (Հովհ.13.48)։


Քրիստոնեության Սուրբ գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ Եկեղեցին հանապազ քարոզում է Աստծո Խոսքը՝ պահպանելով Կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:
Սբ գիրքը և նրա մեկնությունները կազմում են սրբազան ավանդույթը, որ անփոփոխ կերպով փոխանցվում է սերնդեսերունդ և ապահովում Հայտնության շարունակականությունը:

Եկեղեցու ծոցում սկզբնավորված աղանդներն առաջացան այն մարդկանց «հեղինակմամբ», ում այս կամ այն կերպ չէին գոհացնում սուրբգրային ճշմարտությունները, և բոլորը սկսեցին խմբագրել կամ կամայականորեն մեկնաբանել դրանք: Այդպես են վարվում բոլոր աղանդներն անխտիր, այդ թվում՝ բողոքականները՝ իրենց բոլոր հարանվանություններով: Եկեղեցին իր դավանաբանական հիմնաքարը դրեց՝ դրա տակ ճզմելով բոլոր աղանդավորներին իրենց գաղափարներով: Սուրբ Եկեղեցու հայրերն աստվածաշնչյան ճշմարտությունները գոհար առ գոհար պեղեցին և մատուցեցին հասարակ ժողովրդին, սակայն գտնվեցին մարդիկ, որ մերժեցին այդ գանձը, համաձայն այն խոսքի, թե. «Ձեր սրբությունը մի տվեք շներին և ձեր մարգարիտները մի գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և, հետ դառնալով, չպատառոտեն ձեզ», քանզի «շունը դառնում է դեպի իր փսխածը և լվացված խոզը վերստին թավալվում է տիղմի մեջ» (Մատթ. 7.6): Բոլոր աղանդներն ունեն հնչեղ անուններ, և դրանց հետևորդները իրենց քրիստոնյա են համարում, թեև Քրիստոսին դավանում են լավագույն դեպքում որպես աշխարհում երբևէ ապրած ամենալավ մարդ, մեծ մարգարե, հրեշտակ կամ Հորից ստորադաս Որդի: Մինչև բողոքականները Եկեղեցու ծոցում առաջացած աղանդները չէին կոչվում եկեղեցի: Բողոքական բարենորոգիչները, համարելով, որ իրենք կաթոլիկ եկեղեցին բարեփոխել են, իրենց կոչեցին բողոքական եկեղեցի, այսպես և հետագա հարանվանությունները, քանզի այդ «եկեղեցին» դեռ առաջին տարիներին երեք մասի էր բաժանված: Բայց հենց «բողոքական» անունը արդեն անհարիր է հնազանդության վրա հիմնված Եկեղեցուն: Աղանդները, ինչևէ, մեծ տարածում են ստանում այն մարդկանց հաշվին, ովքեր կյանքում նախընտրում են ավելի շատ հաճելի բաներ լսել, քան թե ճշմարտությունը Աստծո, մարդու և կյանքի մասին: Աղանդները Սբ գրքից վերցնում են այն, ինչ իրենց ձեռնտու է, իսկ մնացյալը խմբագրում կամ մոնտաժում են: Սուրբ գրքից նրանք ընդունում են.


ա) տասանորդի գաղափարը,
բ) Սուրբ Հոգու շնորհներից՝ լեզվախոսությունը, բժշկությունը, թեև դարձյալ բավականին հեռացած իրենց բուն բովանդակությունից, սխալ մեկնաբանված:
Այս կամ այն չափով, բայց անպայմանորեն մերժում են եկեղեցու խորհուրդները, Սբ Երրորդության գաղափարը, Քրիստոսի Աստվածությունը և Հոր հետ հավասարությունը, Խաչի քարոզությունը: Աղանդների հիմնադիրները մերժում են Սբ գիրքն իր ամբողջության մեջ, քանզի այն այդ տեսքով ու բովանդակությամբ խոչընդոտում է իրենց ոչ այնքան ազնիվ նպատակներին և պատռում է իրենց բուն հիմնադրի, առաջնորդի ու հրամանատարի դեմքը: Աղանդների գաղափարները կեղծում են ճշմարտությունը և շեղում են փրկության ճանապարհից, և այդ անում են շատ անմարդկային ձևով: Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ասում Սբ գիրքը վիճելի հարցերի շուրջ: Պողոս առաքյալը իր թղթերում շատ մանրակրկիտ խոսում է Հոգու շնորհների մասին և ճշմարտության լույսի տակ բացահայտում է մերօրյա լեզվախոսության և բժշկությունների ջատագովների բուն էությունը («Ա Կորնթ. 12.28-30, Ա Կորնթ.14.6,18-19, 22):

Եկեղեցին դավանում է Հայր, Որդի և Ս. Հոգի Ս. Երրորդություն Աստծուն: Աղանդները Որդուն և Հոգուն ստորադասում են Հորը, իսկ խարիզմատիկ ուղղությունները Հոգուն գերադասում են Հորից և Որդուց, թեև խորքի մեջ նրանք Ս. Հոգուն ևս չեն ընդունում, քանզի նրանք այլ հոգով են մկրտվում և առաջնորդվում: Սակայն Աստծո Խոսքը շատ հստակ ասում է, որ Որդուն չընդունողը Հորը ևս չի ընդունում, քանզի միայն Որդին է, որ ճանաչում է Հորը և Նրան բացահայտում է մարդկանց (Հովհ. 25-26): Որդուն արհամարհելով՝ իրենց «եկեղեցի» հորջորջող աղանդները մերժում են Ս. Հաղորդության խորհուրդը. նրանց համար հացն ու գինին ուղղակի հիշատակությունն են վերջին ընթրիքի և ոչինչ չեն փոխում հավատացյալի կյանքում, այնինչ Տերն ինքը հստակ ասում է, որ հացն ու գինին, որ բաշխվում են «ի քավություն և ի թողություն մեղաց», Իր իրական Մարմինն ու Արյունն են (Հովհ. 6;53-63): Աղանդները Սուրբ գրքից անվերապահորեն ընդունում են տասանորդի գաղափարը: Այդ օրենքը Աստված հաստատեց Հին ուխտում՝ հրահանգելով, որ քահանաները չունենան սեփական կալվածք և ստացվածք, այլ պետք է ապրեն տասանորդի՝ ժողովրդի կամավոր տուրքի հաշվին (Թվ.18.21-24): Նոր ուխտում Հիսուս չի մերժում տասանորդի կարևորությունը, ինչպես նաև ողորմությունը (Մատթ. 23.23): Այսօր աղանդների վայ-«քահանաները» կամ «երեցները» տասանորդի անվան տակ ուղղակի թալանում են իրենց հետևորդներին՝ շատ դեպքերում նրանց զրկելով ողջ ունեցվածքից: Այսինքն, եթե Աստված ի սկզբանե տասանորդը սահմանեց, որպեսզի մարդիկ, իրենց ստացվածքից Տիրոջը ընծայաբերելով, օրհնվեն և շնորհներ ստանան Նրանից և բազմապատկեն իրենց ունեցվածքը, ապա աղանդների դեպքում ճիշտ հակառակն է. աղանդները որսում են մարդկանց հոգիները ի կորուստ, կտրում են նրանց Աստծո օրհնությունից և շնորհից, իսկ վերջում մատնում թշվառության:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ